շինարարության որակի տեխնիկական վերահսկողության աշխատանքներ
«ԹԱԹ» ց –ն հիմնադրվել է 1995 թ.: Սկսած 2007 թվականից, գերազանցապես, զբաղվել է շինարարության որակի տեխնիկական վերահսկողության աշխատանքներով, հանրապետության տարբեր շրջաններում, այդ թվում 1988թ. երկրաշարժից հետո մեծածավալ շինարարական աշխատանքներում «Աղետի գոտում», իրականացրել է նաև բազմաթիվ բազմաբնակարան բնակելի, կրթական, հասարակական և առողջապահական շենքերի կառուցման, ուժեղացման-վերակառուցման, ինչպես նաև էներգետիկ ոլորտներում բազմաթիվ «Արևային ֆոտովոլտային էլեկտրակայաններ»-ի կառուցման որակի տեխնիկական հսկողության աշխատանքներ:
Մասնակցել է միջազգային կազմակերպությունների կողմից ֆինանսավորվող 15 ծրագրերում աշխատանքների տեխնիկական վերահսկողության իրականացմանը շինարարական, էներգետիկ, ջրամատակարարման և կապի ոլորտներում:
Միաժամանակ պետք է նկատել, որ կազմակերպության շինարարական տեխ-հսկողության ոլորտը ղեկավարում է նախագծման, արտադրական և վերահսկողության մեծ փորձ ունեցող մասնագետ-շինարարներ: Ընկերության հետ համագործակցում են համապատասխան՝ շինարարական, էներգետիկ, հիդրոտեխնիկական և կապի ոլորտների փորձառու մասնագետներ (տեխ. հսկիչներ):
Հարգանքով՝
Տնօրեն Աշ. Թովմասյան
ՀՀ ԱՆ «Պրոֆ. Ռ.Յոլյանի անվ. Արյունաբանական կենտրոն» ՓԲԸ հիմնական մասնաշենքի վերակառուցում
ՀՀ ԱՆ «Պրոֆ. Ռ. Յոլյանի անվ. Արյունաբանական կենտրոն» ՓԲԸ-ի «Ոսկրածուծի փոխպատվաստման բաժանմունքի և ցողունային բջիջների լաբորատորիայի մասնաշենքի կառուցում
ՀՀ Երևան, Հերացի փողոց 1/1 բազմաֆունկցիոնալ համալիրի կառուցում ("Avanta" բժիշկական կենտրոն)
ՀՀ Շիրակի մարզ ք. Գյումրի Շիրակացի 181/4 և 181/6 հասցեում ատամնաբուժական և ակնաբուժական կլինիկայի կառուցում
ՀՀ, ք. Երևան Արշակունյաց 192 հասցեյով գտնվող բնակելի շենքի կառուցում
ՀՀ ԱՆ «Պրոֆ. Ռ. Յոլյանի անվ. Արյունաբանական կենտրոն» ՓԲԸ-ի 4-րդ մասնաշենքի կառուցում
ՀՀ, ք. Երևան, Կենտրոն վարչական շրջան, Այգեստան 11-րդ փողոց թիվ 69 հասցեում գտնվող, բազմաբնակարան բնակելի շենքի կառուցում
ՀՀ, ք. Երեվան, Կենտրոն վարչական շրջան, Արգիշտի փ 2/1, Արգիշտի փ 2/2 հասցեում վերակառուցվող հասարակականշենքի կառուցում
ՀՀ Երևան, ՀՀ, ք. Երեվան, Կենտրոն վարչական շրջան, Արգիշտի փողոց թիվ 11/14 հասցեում գտնվող բազմաբնակարան բնակելի շենքի կառուցում
ՀՀ Երևան, Ավան վարչական շրջան, Խուդյակով 1/8, բազմաբնակարան շենքի կառուցում
ՀՀ, Կոտայքի մարզի Կամարիսի միջնակարգ դպրոցի կառուցում (շարունակելի)
Արևային ֆոտովոլտային (10-ից ավել) կայանների կառուցում